«Ժառանգություն» կուսակցությունը այսօր երեկոյան գումարելու է խորհրդի նիստ, որի ընթացքում հաստատվելու է կուսակցության համամասնական ընտրացուցակը: Ըստ ամենայնի կուսակցությունն այսօր կհրապարակի նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկանծուների անունները:
Այսօր վերջնականապես կորոշվի նաև, թե «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» հանդես կգան միասնական դաշինքո՛վ, թե՛ ոչ:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն առաջադրվելու է թիվ 9 ընտրատարածքում, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` թիվ 6 ընտրատարածքում: Լարիսա Ալավերդյանը հավանաբար կառաջադրվի Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, իսկ Անահիտ Բախշյանը կարող է իր թեկնածությունն առաջադրել Շենգավիթ վարչական շրջանում: