Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում։
«Ազատություն» ռադիոկայանին նա փոխանցել է, որ իր առաջադրումը եղել է ՀԱԿ-ի որոշմամբ։
Նոր Նորքի մի քանի զանգվածներ ու Ջրվեժն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն առաջադրել Հանրային հեռուստաընկերության լրատվական, վերլուծական հաղորդումների տնօրեն, նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը։