Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտնել է, որ Պակիստանը ձգտում է վերահաստատել կապերը ԱՄՆ-ի հետ, և Պակիստանի օրենսդիրները փորձում են կոնսենսուսի գալ իրենց հարաբերություններում՝ Աֆղանստանում առաջացած լարվածությունից հետո:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Զարդարին ասել է, որ Պակիստան-ԱՄՆ հարաբերությունները բազմակողմանի են և շատ կարևոր ու պետք է հիմնված լինեն երկկողմ հարգանքի վրա:
Հաղորդվում է, որ ազգային անվտանգության հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը վերանայում է ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերությունները: Դրանք դադարել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ ուղղաթիռները նոյեմբերի 26-ին հարձակվեցին Պակիստանի սահմանային երկու բազաների վրա` սպանելով 24 զինվորի: Դրան ի պատասխան՝ Պակիստանը փակեց իր սահմանը` թույլ չտալով, որ ԱՄՆ-ը այդ կերպ օգնություն տրամադրի Աֆղանստանում իր զորքերին, և դադարեցրեց ռազմական համագործակցությունը:










































