Ինչպես տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից, մարտի 17-ին Դամասկոսի կենտրոնում երկու ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների մեջ ռուսներ չկան:
«Քննադատելով ահաբեկիչների գործողությունը` Մոսկվայում խորապես ցավակցում են զոհվածների հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Չպետք է թույլ տալ, որպեսզի ահաբեկիչները խոչընդոտեն խաղաղ կարգավորմանը` որպես Սիրիայում ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհ»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ այսօր Դամասկոսում իրականացրած երկու ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 27, վիրավորվել` 140 մարդ:
Ականատեսների խոսքերով` առավոտյան մայրաքաղաքի կենտրոնում անվտանգության ուժերի կառավարական շենքի մոտ երկու պայթյուններ են տեղի ունեցել: Զոհվածների և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Ավելի վաղ al-Manar հեռուստաալիքը հայտարարել էր, որ ահաբեկչություններից մեկն իրականացվել է ռազմական հակահետախուզության շենքի մոտ՝ Թահրիր հրապարակի տարածքում, իսկ երկրորդը` Օմայան հրապարակում:








































