Ոստիկանությունը ազատ է արձակել Яблоко կուսակցության չորս ակտիվիստների, ովքեր ձերբակալվել էին շաբաթ օրը, Հեղափոխության հրապարակում: Ինչպես հայտնել են կուսակցության մամլո ծառայությունից, ակտիվիստները ձերբակալվել էին ոչ արտոնված ցույց կազմակերպելու համար, և նրանց դեմ հարուցվել էր վարչական վարույթ:
Ավելի վաղ մոսկովյան ոստիկանությունը Հեղափոխության հրապարակում ձերբակալել էր ավելի քան 20 մարդու, ովքեր փորձել էին չարտոնված ցույց կազմակերպել` ի պաշտպանություն բնապահպաններ Սուրեն Ղազարյանի և Եվգենի Վիտիշկոյի:
Այդ ժամանակ կուսակցության մամլո ծառայությունից հայտնել էին, որ ձերբակալվածների թվում են նաև կուսակցության մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Գալինա Միխալևան և երկու ակտիվիստներ: Ավելի ուշ ձերբակալվել էր նաև կուսակցության անդամ Օլեգ Ռումյանցևը:
Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերին «Հյուսիսային Կովկասի էկոլոգիական հերթափոխի» ակտիվիստներ Սուրեն Ղազարյանը և Եվգենի Վիտիշկոն անցկացրել էին ակցիա՝ ի պաշտպանություն սևծովյան ծովափի:
Արդյունքում նրանց դեմ հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանական դրդապատճառներով ունեցվածքին վնաս հասցնելու մեղադրանքով: Բնապահպաններին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:











































