«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն իսկ գերազանցել է անցյալի լեգենդար ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում իտալական թիմի հակառակորդը կլինի կատալոնական ակումբը:
«Ես հնարավորություն եմ ունեցել իմ սեփական աչքերով տեսնել և´ Պելեի, և´ Դիեգո Մարադոնայի խաղը, բայց միևնույն է ես կարծում եմ, որ Մեսսին համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Ես տեսել եմ, թե ինչպես է նա խաղում, և հուսով եմ, որ «Միլան»-ի հետ կայանալիք երկու հանդիպումների ընթացքում նա չի ցուցադրի իրեն բնորոշ ֆուտբոլը:
Հանդիպումները երկու կողմի համար էլ շատ բարդ կլինեն, բայց իզուր չէ, որ «Միլան»-ն անվանում են աշխարհի ամենահաջողակ ակումբը: Խմբային փուլում կատալոնացիները 5:4 ընդհանուր հաշվով առավելության հասան, սակայն նրանք դա արեցին շատ կասկածելի 11-մետրանոց հարվածի օգնությամբ: Իհարկե, նախընտրելի կլիներ «Բարսելոնա»-ին հանդիպել եզրափակիչի ժամանակ»,- Գալիանիին մեջբերում է Football Italia-ն:











































