Ինչպես հաղորդում է «Эхо Санкт-Петербурга» ռադիոկայանը, Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է երիտասարդ մի կին, որը կասկածվում է իր նորածին երեխայի սպանության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2012թ. մարտի 11-ին կոյուղու դիտահորի մոտ հայտնաբերվել էր նորածին երեխայի մարմին:
Մարտի 17-ին սպանության մեղադրանքով ձերբակալվել է 22-ամյա Օքսաննա Գագարինան:
Գագարինան նորածնին սպանել է՝ դանակի հարվածներ հասցնելով երեխայի կրծքավանդակին, փորին, իսկ այնուհետև նրան նետել կոյուղու դիտահորի մոտ:
Այժմ կինը կալանավորված է, հարուցվում է քրեական գործ:








































