«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), որը ԱԺ առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, տարածքի բնակիչների «սիրտը շահելու» համար բուլղարական օծանելիք և ժամկետանց «Սորինի» կոնֆետներ է բաժանում:
Հիշեցնենք, որ վերջերս էլ մամուլում գրվել էր, որ Արտակ Սարգսյանը մարտի 8-ի կապակցությամբ ընտրատարածքի կանանց ու աղջիկներին հնարավորություն է ընձեռել այցելել գեղեցկության սրահներ և անվճար հարդարել վարսերը։