Ռուսաստանի Անվտանգության դաշնայի ծառայության (ԱԴԾ) հակահետախուզության վարչությունից այսօր հայտնել են, որ Հարավային ռազմական օկրուգում ձերբակալել են մի սպայի և նրա մորը, որոնց մեղադրում են Վրաստանի օգտին լրտեսություն անելու համար:
Սպայի անունն է Դավիդ Ալիև, որը, ըստ ԱԴԾ-ի, գաղտնի տեղեկատվություն է հավաքել և մոր միջոցով փորձել է այն հանձնել վրացական կողմին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանություն հոդվածով:
Շատ փորձագետներ սա համարում են պատասխանը անցած տարվա նոյեմբերին Վրաստանում մի խումբ լրտեսների ձերբակալության, որոնք գործունեություն էին ծավալել հօգուտ Ռուսաստանի: