Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան Ադրբեջանի հետ բանակցում է Оплот T-84У տանկերի մատակարարման շուրջ: Նշվում է, որ այդ տանկն առաջատար տեղ է զբաղեցնում ԱՊՀ-ում արտադրվող Т սերիայի տանկերի թվում:
Անգամ նշվում է, որ այն իր որոշ գործառույթներով նախատեսված է ՆԱՏՕ-ի երկրներին վաճառելու համար և անգամ գերազանցում է Т-90-ը: Տանկն ունի 125 միլիմետր տրամաչափի, հարթ փողով հրանոթ ու 12.7 միլիմետր տրամաչափի զենիթային գնդացիր:









































