Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը, որին հրավիրված են խորհրդարանական ուժերը, այդ թվում ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցության անդամները, Հայաստանում հավատարմագրված դեսպանատան ներկայացուցիչներ:
ԲՀԿ համագումարը նախագահող քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հյատարարեց, որ համագումարի օրակարգում 1 հարց է` 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ԲՀԿ նախընտրական ծրագրի հաստատումը: Քվեարկությամբ օրակարգը հաստատելուց հետո ընտրվեց 101 անդամից բաղկացած հաշվիչ հանձնաժողով, նաև մանդատային հանձնաժողով:
Համագումարին մասնակցում է շուրջ 6800 հոգի: