WikiLeaks-ին տեղեկություններ փոխանցած Բրեդլի Մեննինգի կողմնակիցները հավաքել են 100 հազար դոլար: Նախագծի հեղինակ Մայք Գոգուլսկին, որն իրականացնում է Մենինգի աջակցության Bradley Manning Support Network (BMSN) նախաձեռնությունը, հայտարարել է, որ այդ գումարը հնարավոր է եղել հավաքել այն բանից հետո, երբ WikiLeaks կայքը փոխանցել է 15,1 հազար դոլար: Այդ մասին ուրբաթ օրը` հունվարի 14-ին, հայտարարվել է BMSN կայքում,- հաղորդում է lenta.ru-ն:
«WikiLeaks-ի կողմից այս փոխանցումը կարևոր է մեր ջանքերի համար, որպեսզի Բրեդլիի պրոցեսը լինի ազնիվ և բաց»,- հայտարարել է BMSN-ի հիմնադիրը: Նախագծի գնահատականներով, Բրեդլիի պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն գումարը 115 հազար դոլար է:
Նշենք, որ ո՛չ միկրոբլոգում և ո՛չ էլ WikiLeaks կայքում հավաքվող գումարի մասին տեղեկություններ չկան: Ավելի վաղ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը բազմիցս ժխտել է իր ծանոթությունը 2010 թ. մայիսից կալանքի մեջ գտնվող Մեննիգի հետ:
ԱՄՆ բանակի առաջին կարգի շարքայինին մեղադրում են, մասնավորապես, Բաղդադում իրականացրած ամերիկյան օդային ուժերի հարվածի տեսաժապավենները, որի ընթացքում զոհվել են Reuters-ի երկու թղթակից, WikiLeaks-ին տրամադրելու մեջ: Նրան է վերագրվում նաև WikiLeaks կայքին ամերիկյան դիվանագետների ավելի քան 250 հազար գաղտնի նամակների փոխանցումը, որոնք սկսել են հրապարակվել անցյալ տարվա նոյեմբերի վերջից: