Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

1865թ. այս օրը ծնվեց լեզվաբան, գրականագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը. (պատմություն)

1865թ. այս օրը Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը:

Սկզբնական կրթությունը ստացել է Կարմիր վանքի դպրոցում։ 1876-ին ընդունվել է ԷջմիածնիԳևորգյան ճեմարանը և ավարտել է 1885-ին: Երկար տարիներ ուսուցչություն է արել Շուշիում և Թբիլիսիում: 1893-ին մեկնել է արտասահման և եղել է ունկնդիր Ենայի, Լյապցիգի, Բեռլինի և Փարիզի համալսարաններում:

1898-ին ավարտել է Ենայի համալսարանը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Մինչև 1914 թիվը եղել է Գևորգյան ճեմարանի դասատու, որից հետո չորս տարի դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, իսկ համալսարանը բացվելու օրից պրոֆեսորի պաշտոն է վարել և պատրաստել է հայոց լեզվի և գրականության գծով բազմաթիվ մասնագետներ։

Գրել է հայոց լեզվի, գրականության և ժողովրդական ստեղծագործության վերաբերվող բազմաթիվ գիտական աշխատություններ, շրջել է Հայաստանի գյուղերը՝ հավաքելով հայ ժողովրդական առասպելներ, գուսանական տաղեր, հայրեններ, գրի է առել հայկական էպոսի բազմաթիվ տարբերակներ։

Որոշ ժամանակ խմբագրել է «Նոր-Դար» թերթը։ Հանդիսանում է հայոց տաղաչափության առաջին ուսումնասիրողն ու փաստացի, ամբողջական հետազոտության հեղինակը:

Վախճանվել է 1944թ. սեպտեմբերի 25-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում