Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխաիլ Բոգդանովը Սիրիայի հետ կապված զգուշացրել է Թուրքիային.
«Ռուսաստանը Սիրիայի հարցով Թուրքիայի հետ շարունակական քաղաքական երկխոսության մեջ է: Մենք կարծում ենք, որ Թուրքիան տարածաշրջանի ամենակարևոր պետությունն է: Թուրքիան՝ որպես Սիրիայի հարևան, պետք է մասնակցի տարածաշրջանի գործընթացներին ու իրադարձություններին:
Ես 10 տարի աշխատել եմ Սիրիայում: Այն շատ բարդ երկիր է պատմական, քաղաքական, հասարակական տեսանկյուններից: Այնտեղ բնակվում են տարբեր դավանանքի ու ազգությունների ներկայացուցիչներ: Էթնիկ ու կրոնական դիմակայությունը և դրա տարածումը շատ վտանգավոր միտումներ են: Դա շատ վտանգավոր է թե՛ Սիրիայի, թե՛ հարևան երկրների համար»:










































