1922թ. այս օրը Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը:
Սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մեխանիկայի ֆակուլտետում: 1946թ. ստացել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1952թ. դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայի Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում:
Եղել է Հայաստանի ԳԱԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է,
Տիեզերագնացության ակադեմիայի ակադեմիկոս:
Արժանացել է 6 մեդալների ու բազմաթիվ շքանշանների: Սերգեյ Համբարձումյանին երեկ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը: