ԱՄՆ Կոլորադո նահանգում 56-ամյա տղամարդը, հայտնվելով լոբու 20 ոտնաչափ բարձրություն ունեցող կույտի տակ, մահացել է։
Daily Mail-ը հաղորդում է, որ Ռեյմոնդ Սեգուրան աշխատելիս է եղել լոբու պահեստում, երբ տեղի է ունեցել դեպքը։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե Սեգուրան ինչպես է հայտնվել կույտի տակ, որը նրա մահվան պատճառ է դարձել։
Նա մահացել է Kelley Bean ընկերությանը պատկանող պահեստում՝ հինգշաբթի օրը: Հաղորդվում է, որ նրան հասնելու համար փրկարարները ստիպված են եղել մի քանի տոննա լոբի հեռացնել պահեստից: