Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Է.Նալբանդյան. «Միջանկյալ կարգավիճակը պետք է նախատեսի այն, ինչ որ ունի այսօր Լեռնային Ղարաբաղը»

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որը մամլո ասուլիս էր հրավիրել` ամփոփելու Հայաստանի կողմից անցյալ տարի վարված արտաքին քաղաքականության արդյունքները, «Առաջին լրատվական»-ը հարց ուղղեց այն մասին, որ պաշտոնական Երևանը Աստանայի գագաթնաժողովից հետո հայտարարել է, թե Հայաստանի մոտեցումները ԼՂ հարցում համահունչ են միջազգային հանրության հետ, մինչդեռ հայտնի է, որ միջազգային հանրությունը հիմք է ընդունում Ակվիլայում երեք նախագահների բացահայտած վեց սկզբունքները, որոնցից մեկն էլ ԼՂ-ին հարակից «օկուպացված տարածքների վերադարձն» է: Ուստի հարկ է պարզաբանել՝ սա պաշտոնական Երևանի վերջնակա՞ն դիրքորոշումն է: Էդվարդ Նալբանդյանը ծավալուն պատասխան տվեց` նշելով, որ բանակցությունների սեղանին են երեք սկզբունքներ և վեց դրույթները: «Միջազգային հանրությունը, միջնորդները և ինչպես դուք նշեցիք` Ակվիլայի ու նաև Մուսկոկայի հայտարարությունների մեջ եռնախագահող երկրների ղեկավարները ասում են, որ այս սկզբունքները մշակված են՝ որպես ամբողջություն, և անընդունելի է անջատել մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսներից. դա կխոչընդոտի կարգավորմանը: Ի՞նչ է ասում Հայաստանը, ասում է, որ այս սկզբունքները, այս դրույթները մենք ընդունում ենք որպես բանակցությունների հիմք և ընդունում ենք որպես ամբողջություն և նույն կարծիքի ենք, որ չի կարելի է առավելություն տալ մեկ սկզբունքին կամ դրույթին մյուսի համեմատ: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Կարծեմ՝ ադրբեջանցիներն էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում: Ասում են՝ այո, բայց…, այո, սակայն ոչ, եսիմ ինչ…»: Է.Նալբանդյանը այնուհետև հարկ համարեց հիշատակել կարգավորման երեք սկզբունքները (ուժի չկիրառում և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման սկզբունք և տարածքային ամբողջականություն) և Ակվիլայում բացահայտված վեց դրույթները: Այստեղ Է.Նալբանդյանը հարկ համարեց լրացուցիչ կարևոր մեկնաբանություններով հանդես գալ: «ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշի ԼՂՀ բնակչությունը իր կամարտահայտությամբ, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Մինչև այս կամարտահայտության կազմակերպումը ԼՂ-ը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: Ի՞նչ է նշանակում միջանկյալ կարգավիճակ, այսինքն` միջանկյալից հետո լինելու է վերջնական կարգավիճակ, այս միջանկյալ կարգավիճակը պետք է նախատեսի այն, ինչ որ ունի այսօր Լեռնային Ղարաբաղը, բայց այդ միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչվի նաև միջազգային հանրության կողմից»: Ապա նա կարևորեց Հայաստանի ու ԼՂ-ի միջև անխափան կապը, բոլոր փախստականների և տեղահանվածների վերադարձը` «երբ որ լինեն համապատասխան միջազգային անվտանգության երաշխիքներ», ապա առանձնացրեց անվտանգության միջազգային երաշխիքները` ներառյալ խաղաղապահ գործողությունները ԼՂ-ի շուրջ, իսկ վերջում էլ նշեց` տարածքների վերադարձի մասին դրույթը: «Այնտեղ չի ասված՝ կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը։ Խոսքը տարածքների վերադարձի մասին է: Այո` Հայաստանը այս բոլոր դրույթները և բոլոր սկզբունքները ընդունում է՝ որպես բանակցությունների հիմք, որպես ամբողջություն կարգավորման գործընթացի առաջ շարժման և կարգավորման համար: Ադրբեջանցիները երեք սկզբունքից միայն մեկն են ընդունում` տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ իրենց մեկնաբանությամբ, վեցը դրույթից միայն մեկն են ընդունում` տարածքների վերադարձը, այն էլ՝ նորից իրենց տեսանկյունից մեկնաբանված, և ասում են՝ դրանից հետո պատրաստ կլինեն քննարկել մյուս հարցերը»: Նա հավելեց, թե հենց այդ պատճառով էր, որ Ալմաթիում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարները հայտարարեցին, որ անթույլատրելի է մեկ սկզբունքը մյուսից անջատելը կամ՝ մեկ դրույթը մյուսից: «Աստանայում դրա մասին հիշեցրեց նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` համանախագահող երկրների անունից: Այո, ինչ ասում են եռանախագահները ` արտահայտում են միջազգային հանրության կարծիքը, որովհետև իրենք ունեն միջնորդի միջազգային մանդատ, և այդ կարծիքը համահունչ է Հայաստանի մոտեցմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում