ՀՀԿ-ին անդամակցելը երգչուհի Շուշան Պետրոսյանի կամքն ու ընտրությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա հորաքույրը՝ ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ թեմայի շուրջ ավելին ասել չի ցանկանում:
Հարցին՝ նորմա՞լ է վերաբերվում զարմուհու այսօրինակ քայլին՝ ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ես չասացի նորմալ, ես ընդամենն ասում եմ, որ դա իր կամքն է ու իր ընտրությունը: Չեմ ուզում ուրիշ բան ավելացնել»:
Նշենք, որ երգչուհին ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարել էր օրերս: