Tuesday, 09 06 2026
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով՝ Երևան քաղաքի ավագանին մարտի 16–ին գումարած նիստում միաձայն որոշել է ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստի ավարտից հետո, հանդիսավոր պայմաններում շնորհավորելով ակադեմիկոսին պատվավոր կոչման համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաստակաշատ գիտնականին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու շքանշանն ու հավաստագիրը։

Հատկանշական է, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը համընկել է գիտնականի ծննդյան 90–ամյակին։ Կանխելով իր երկարակեցության մասին հնարավոր հարցադրումը, ակադեմիկոսը ներկաների համար բացել է գաղտնիքի սեփական բանաձևը.
«77 տարի է ապրում եմ Երևանում, որից 73 տարին աշխատում եմ։ Արդեն 90 տարեկան եմ ու այսօր կուզեմ ձեզ հետ կիսվել երկար ապրելու իմ հնարած սխեմայով: Առաջինը` պետք է սիրել երկիրը, ժողովրդին, տղամարդիկ սիրեն կանանց, կանայք` տղամարդկանց: Սերը, ինչպես դասականներն են ասում, փրկում է ժողովրդին: Երկրորդը` պետք է անընդհատ աշխատել ու ստեղծագործել: Երրորդը շատ բարդ հարց է` պետք է ոչ մեկին չնախանձել: Եթե նախանձը մտավ մարդու մեջ, այդ մարդը ուշ թե շուտ կործանվում է: Չորրորդը` պետք է ապրել գեղեցիկը տեսնելու և գնահատելու ձգտումով: Ամենավատ բանի մեջ էլ պետք է փնտրել և գտնել գեղեցկություն: Դրա վառ օրինակն է Էսմերալդայի և Քվազիմոդոյի սերը: Վատն են այն մարդիկ, ովքեր ամեն ինչի մեջ փնտրում են վատը, ոչ թե գեղեցիկը», – իր խոսքում նշել է Սերգեյ Համբարձումյանն ու ավելացրել. «Ու այսօր արդեն որպես Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի` խոսք եմ տալիս բարձր պահել Երևանի պատիվը»:

Մեկ անգամ ևս շնորհավորելով հոբելյարին պատվավոր քաղաքացու կոչման և ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ և համաշխարհային գիտական ասպարեզում նրա ներդրած ավանդի, սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար. «Մեզ համար իսկապես մեծ պատիվ է Ձեր նման վաստակաշատ պատվավոր քաղաքացի ունենալը և մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք»,– նշել է Տարոն Մարգարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում