Ամերիկյան «Export Low» լրատվական կայքի հաղորդմամբ, ԱՄՆ քաղաքացի Մարկ Նափը դատարանում մեղավոր է ճանաչվել: 35-ամյա Մարկ Նափը հուլիսին Իրանին զինամթերք վաճառելու մեղադրանքով ձերբակալվել էր ԱՄՆ անվտանգության ծառայությունների կողմից:
Նափը հունվարի 13-ին դատարանում ընդունել է իր մեղավորությունը, և դատախազը 6 տարի ազատազրկում է պահանջել մեղադրյալի համար:
Լուրերի համաձայն, Նափը մտադիր է եղել մեծ քանակությամբ զինամթերք և F-5 ռազմական ինքնաթիռի մասեր, փոխադրելով Հունգարիա, իսկ հետո՝ ՌԴ, վաճառել Իրանին: