Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը նորից շարունակում է մնալ այն հարցերի թվում, որոնց շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն հակադիր մոտեցումներ:
Այս մասին քաղաքական կենտրոններից մեկում ելույթ ունենալիս հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի այդ դիրքորոշումը հակասում է Վաշինգտոնի շահերին:
Գորդոնը հիշեցրել է, որ դեկտեմբերյան ընտրություններից հետո էլ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը շարունակում է մնալ սկզբունքային: Ըստ Գորդոնի՝ այն ժամանակ Վաշինգտոնը բազմաթիվ խախտումներ էր արձանագրել, ինչը հարուցել էր Կրեմլի բողոքը: