News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօր արագացված կարգով երեք ընթերցմամբ հաստատել է երկրի Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը, ըստ որի՝ գյուղատնտեսության ոլորտի առաջին նշանակության արտադրանքն ազատվում է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ):
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի կառավարությունը փետրվարին առաջ էր քաշել գյուղմթերքն ԱԱՀ-ից ազատելու հարցը: Վրաստանում ԱԱՀ-ն կազմում է 18 տոկոս:
Նշվում է, որ քանի որ կառավարությունը չի կարող վերահսկել գներն ու առևտրային ցանցը՝ շուկայում գնաճը զսպելու համար, ինչի համար էլ որոշվել է առաջին նշանակության գյուղմթերքը (բանջարեղեն, մրգեր, միս և այլն) ազատել ԱԱՀ-ից:
Օրինագիծն ուժի մեջ է մտնելու նախագահի ստորագրությունից և երկրի Օրենսդրական տեղեկագրում հրապարակվելուց հետո:










































