Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Վ. Օսկանյանի այստեղ լինելը չի ազատում նրան Մարտի 1-ի համար պատասխանատվությունից. Ա.Զուրաբյան

«Վարդան Օսկանյանի այստեղ լինելը չի ազատում նրան Մարտի 1-ի համար պատասխանատվությունից»,- այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության արտահերթ 2-րդ համագումարից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամ Արարատ Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են հրավիրել միայն վերջերս ԲՀԿ-ին անդամագրված Վարդան Օսկանյանին և ոչ մյուս կոալիցիոն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին:

Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ նպատակահարմար են համարել հրավիրել այն քաղաքական ուժերին, որոնք, իրենց պատկերացմամբ, չեն խոչընդոտում ՀՀ-ի այսօրվա ժողովրդավարացման ընթացքին: «Իմ կողքին կանգնած է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և հպարտ եմ դրա համար»,- հավելեց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ Վ. Օսկանյանը համագումարին հրավիրված է եղել որպես անհատ, այլ ոչ` ԲՀԿ անդամ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրելը կուսակցությունում ձևական են համարում, իսկ ՀՀՇ-ից ում որ պետք է հրավիրեին՝ իրենց հետ է:

Երկու կուսակցությունների երկար սպասված դաշինքի մասին Ա. Զուրաբյանն ասաց, որ ձգձգումը միայն տեխնիկական խնդիրների հետ է կապված: «Ոչինչ չեմ ուզում բացառել, բայց ասեմ, որ 99 տոկոսով խնդիրը լուծված է, եթե ինչ-որ նոր ատոմային պատերազմ չլինի, հավատացած եղեք, որ այս գործընթացն իր տրամաբանական հանգրվանին կհասնի»,- վստահեցրեց նա:

Մամուլում տարածված լուրերի առնչությամբ, թե երկու կուսակցությունների համամասնական ցուցակներում տեղերի բաշխման տոկոսների հետ կապված որոշակի խնդիրներ կան, Խաչատուր Քոքոբելյանն վստահեցրեց` և՛ «Ազատ դեմոկրատներ»-ում, և՛ «Ժառանգություն»-ում հավաքված են մարդիկ, որոնք վեր են կուսակցական վերադասավորումներից: Մասնավորապես՝ ցուցակի առաջին 6 տեղերի «մասով» էլ հավաստեց, որ անհամաձայնություն չի եղել, որովհետև իրենք անձերի խնդիր չեն քննարկել: Նաև հայտնեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ում ճիշտ են համարում, որ ցուցակը գլխավորի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում