Այսօր առավոտյան ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) թարմացրել է 2010 թվականի աշխարհի լավագույն ռմբարկուների ցանկը: Հրապարակված 81 ֆուտբոլիստների թվում է նաև Յուրա Մովսիսյանը: Հայաստանի հավաքականի և «Ռանդերս»-ի հարձակվողը զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Լավագույն ռմբարկուներին ընտրել են հավաքականի կազմում և մայրցամաքային գավաթներում խփած գոլերի քանակից ելնելով: Առաջին տասնյակի ֆուտբոլիստներն են.
1. Բադեր Ահմեդ («Ալ-Քադիսիա», Քուվեյթ) 17 գ.
2. Սամուել Էտոո («Ինտեր», Կամերուն) 17 գ.
3. Դավիդ Վիլյա («Բարսելոնա», Իսպանիա) 16 գ.
4. Կլասս Յան Հունտելաար («Շալկե», Հոլանդիա) 14 գ.
5. Յուսուֆ Նասեր («Քազմա», Քումեյթ) 14 գ.
6. Էդիսոն Կավանի («Նապոլի», Ուրուգվայ) 14 գ.
7. Դիեգո Ֆորլան («Ատլետիկո», Ուրուգվայ) 14 գ.
8. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) 14 գ.
9. Խավիեր Էրնանդես («Մանչեսթր Յունայթեդ», Մեքսիկա) 13 գ.
10. Ալի Մուհամեդ («Ալ Ահլի», Յեմեն) 13 գ.
41. Յուրա Մովսիսյան («Ռանդերս»/Հայաստան) 8 գ.