Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Տիգրան Կարապետյանը հանրահավաքներով «կայֆ է բռնում»

«Տիգրան Կարապետյանի շանսերը առաջիկա ընտրություններում բավականին ցածր են, և այն պատճառով, որ զրկվել է եթերից, ավելի կիջնեն, որովհետև այն ձայները, որոնք նա ուզում է իր կողմը քաշել, վերահսկվող են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանը նշեց, որ Տ. Կարապետյանի հիմնական ընտրազանգվածը այն խոցելի խմբերն են, որոնք չունեն քաղաքական կայուն հայացքներ և ունեն որոշակի տնտեսական շահեր, ինչից ելնելով էլ կողմնորոշվում են, թե ով ավելի լավ գներով կամ ինչ-որ ծառայություններով կգնի իրենց ձայները:
Անդրադառնալով վերջին շրջանում Կարապետյանի կենտրոնամետ ընդդիմությունից արմատական դառնալու հայտարարություններին՝ Ադիբեկյանն ասաց. «Կենտրոնամետ, պահպանողական կամ ծայրահեղ ընդդիմություն լինելը կախված չէ հայտարարություններից ու նրանից, թե քեզ ուր են մղում, այլ կախված է, թե դու ինչ մարտավարություն ես ընտրում, ինչ նպատակներ ես դնում և կիրառում, ինչպես նաև ինչքանով ես պատրաստ համագործակցելու այլ ուժերի հետ»:
Ըստ Ադիբեկյանի, հանրահավաքները և «փողոցային ժողովրդավարությունը» մեծ օգուտ չեն բերի Ժողովրդական կուսակցությանը, քանզի նախ և առաջ այն կուսակցություն չէ և չունի կուսակցությանը բնորոշ հատկանիշներ: Ադիբեկյանը տեղեկացրեց, որ շվեդական հիմնադրամի պատվերով հետազոտել է Հայաստանի քաղաքական դաշտը և հստակ միջազգային ստանդարտներով չափել, թե գործող կուսակցությունները ինչքանով են համապատասխանում իրենց կոչմանը, և Տիգրան Կարապետյանի կուսակցությունը չի համապատասխանել այդ չափանիշներին:
«Կարող է թեթև ալիք բարձրացնել, մի քիչ աղմուկ անել, բայց դա արդյունք չի բերի, որովհետև Հայաստանում իշխանության գալը պահանջում է հղկված տեխնոլոգիաներ, և իշխանության գալիս են նրանք, ովքեր ունեն այդ տեխնոլոգիաները»,- ասաց սոցիոլոգը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է Տ. Կարապետյանի ընդդիմություն դառնալը իշխանական պրոյեկտ՝ Ադրբեկյանը հիշեց իր ծանոթներից մեկի հետ պատահած դեպքը. «Իմ ծանոթներից մեկը ընկավ մեքենայի տակ ու մահացավ, սակայն մի քանի ամիս հետո հայտարարեցին, որ դա քաղաքական սպանություն էր, թեպետ այդ մարդը, լինելով քաղաքականության մեջ, երբևէ չէր նկատվել և ոչ մի հայտարարություն չէր արել: Բայց թե իրեն վայել չէր, որ հավի նման ընկնի ավտոյի տակ, դրա համար էլ նրա մահը որակյալ տեսքով մատուցվեց: Նույնն է նաև Տիգրան Կարապետյանի պարագայում»:
Ըստ Ադիբեկյանի, Կարապետյանը ոչ խելք ունի, ոչ էլ մեղք. «Իր մանկական երազանքները քաղաքականության մեջ իրականացնելը իմաստ չունի: Թող շարունակի երգել, պարել, բանաստեղծություններ գրել, հեռուստացույցներ բաժանել, գնալ գյուղեր ու մարդկանց ձայները խնդրել: Նա իրա համար կայֆ ա բռնում, թող բռնի, իսկ քաղաքականությունն այդ առումով իր համար մանկական խաղահրապարակի է նման, որտեղ ուզում է դղյակներ կառուցել ու զգալ, որ ինքը թագավոր է»:
Տիգրան Կարապետյանի ձայները տոկոսային առումով գնահատելով՝ Ադիբեկյանը նշեց, որ իրենց հաշվարկներով դրանք 6 տոկոս էին, որից 3,5-ը տատանվում են` տա՞լ իրենց ձայները, թե՞ ոչ: Ադիբեկյանը նաև հիշեցրեց նախկին խորհրդարանական ընտրությունները, երբ Տիգրան Կարապետյանը, հիասթափված իր ձայներից, «մանդրաժի մեջ» սկսել է իր հաղորդումը «բարի երեկո, ապերախտ հայ ժողովուրդ» խոսքերով և ժողովրդին հիշեցրել, թե ինքը հեռուստացույցներ է բաժանել։ «Նա ցուցադրական բարեգործություն է անում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում