Շվեյցարական Նիոն քաղաքում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի վիճականությունը: Այսպիսով, քառորդ եզրաակիչի մրցավեճերի զույգերն են՝
«ԱՊՕԵԼ» – «Ռեալ»,
«Օլիմպիկ Մ.» – «Բավարիա»,
«Միլան» – «Բարսելոնա»,
«Բենֆիկա» – «Չելսի»։
Կիսաեզրափակիչում կհանդիպեն «ԱՊՕԵԼ» – «Ռեալ» և «Օլիմպիկ Մ.» – «Բավարիա» մրցավեճերի զույգերի հաղթողները, իսկ երկրորդ կիսաեզրափակիչում՝ «Միլան» – «Բարսելոնա» և «Բենֆիկա» – «Չելսի» մրցապայքարների հաղթողները:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի Գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին՝ Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում:







































