«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հունվարի 13-ին ստորագրվել է «Հարավային գազային միջանցքի մասին համատեղ հռչակագիր», որն այսօր հրապարակվել է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում: Հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Ըստ հռչակագրի` կողմերը պայմանավորվել են աջակցել ներդրողներին գազի բաշխման համատեղ գործողությունների շրջանակում, որն արդյունահանվելու է «Շահ Դենիզ 2» ծրագրով:
Բացի այդ, հռչակագրում ասվում է, որ երկու կողմերի ընդհանուր նպատակն է «Հարավային գազային միջանցք» հասցնել շահագործման աստիճանի:










































