Ֆրանսիայի Կենտրոնական հետախուզական վարչության ներքին հետախուզության հակահետախույզների արհմիությունը (Direction centrale du renseignement interieur) կոչ է արել իր ակտիվիստներին այլևս դուրս չգալ աշխատանքի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Արհմիության ղեկավար Ժան-Մարկ Բելյոյի խոսքերով` այսօր Փարիզի հատուկ ծառայության կենտրոնակայանում պետք է տեղի ունենա «հակահետախույզների հավաք», որտեղ կարող է հրապարակվել գործադուլ անելու մասին որոշումը:
Լրտեսության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարողներին չի գոհացնում նրանց գերատեսչության կադրային քաղաքականությունը, մասնավորապես՝ վերջերս օպերատիվ պաշտոնում ադմիստրատորի, ոչ թե գործակալի նշանակումը:
Թե 4000 հակահետահույզներից քանիսն աշխատանքի դուրս չեն գա, առայժմ հայտնի չէ, քանի որ երկրորդ արհմիությունը որոշել է չմիանալ բողոքի ցույցին:
Գերատեսչության ղեկավար Բեռնար Սկարսինին արդեն մեկնաբանել է ստեղծված իրավիճակը` հայտարարելով, որ պատրաստ է գործընկերների հետ քննարկել վիճահարույց իրավիճակը և նոր նշանակման հնարավոր հետկանչը:
Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները հատուկ ընդգծում են, որ իրենց գործադուլը քաղաքականությանը չի առնչվում, քանի որ դա միայն աշխատանքային ներքին վեճ է, ուրիշ ոչինչ:








































