Thursday, 18 04 2024
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում

Ա.Մելիքյան. ԼՂ-ում դժվար է զանազանել, թե ով է իշխանություն, ով ընդդիմություն

Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը, սակայն, բավական ազդեցիկ է կառավարական շրջանակներում, աշխարհում ճանաչված պետություններում և չճանաչված միավորումներում ազատության մասին իր հերթական տարեկան զեկույցում Լեռնային Ղարաբաղը դասել է «ոչ ազատ» երկրների շարքը` Ղարաբաղի գնահատականն այս անգամ իջեցնելով և հավասարեցնելով Ադրբեջանի մակարդակին: Իսկ պատճառաբանությունն այն է, որ ԼՂ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը չի մասնակցել։ Մեկնաբանելով այս հանգամանքը` ԼՂ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն ասաց. «Եթե դա է հիմնավորումը, ապա տարօրինակ է։ Ո՞ր կազմակերպություններն ու կուսակցություններն են Ղարաբաղում համարվում ընդդիմադիր. եթե կա այդպիսի բնությագրում, այդ հարցը կարելիէ դիտարկել, եթե չկա՝ ուրեմն սա օդում ասված մի բան է։ Իրականում ԼՂ խորհրդարանը բաղկացած է երեք խմբակցությունից։ Թե դրանցից որ մեկին կարելի է համարել ընդդիմադիր, և որին՝ ոչ ընդդիմադիր, կամ ինչո՞ւ են համարում բոլորին իշխանամետ, սա խնդիր է, որովհետև բոլոր այդ կուսակցությունները ժամանակին համախմբվել էին նորընտիր նախագահ Բակո Սահակյանի շուրջ` Ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ վարվող քաղաքականության շրջանակներում։ Մնացյալ հարցերում նրանք կարող էին տարաձայնություններ ունենալ, և այդ տեսանկյունից շատ դժվար է զանազանել, թե նրանցից որն է ընդդիմություն, որը իշխանամետ։ Նրանցից յուրաքանչյուրը ամեն դեպքում սեփական շահերն է հետապնդում երկրի ներքին կյանքում։ Եթե կան ընդդիմադիր գործիչներ, որոնք անիմաստ են համարել մասնակցել ընտրություններին, դա էլ է խնդիր, բայց, միևնույն է, նման որակման հիմք չի տալիս»։ Իսկ հարցին, թե, ամեն դեպքում, այդ որակումը ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել, Ա. Մելիքյանը պատասխանեց. «Իրականում՝ ո՛չ մի, որովհետև տվյալ կազմակերպությունը, ամեն դեպքում, որոշակի շահեր է հետապնդում և փորձում է ձևավորել հանրային կարծիք ինչ-ինչ շահերից ելնելով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում