Ինչպես հայտնում են ղրղզական աղբյուրները, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանք է տվել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին: Ըստ նույն աղբյուրների հաղորդման` Բակիևը նշանակվել է բելառուսական ռազմական գործարանի ղեկավար: Սակայն բելառուսական պաշտոնական աղբյուրներն այս տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանել և հաստատել:
Բակիևի պաշտպանության կոմիտեում այս լուրը հերքել են` հայտնելով, որ Ղրղզստանի նախկին նախագահը դեռ անգործ է:
Հիշեցնենք, որ Բակիևը Մինսկում էր հանգրվանել այն բանից հետո, երբ երկրում սկսեցին հուզումներ, և տեղի ունեցավ իշխանափոխություն: Բակիևի արտահանձնման պահանջով դիմած ղրղզական իշխանությունները մինչև հիմա չեն հասել իրենց նպատակին, քանի որ Լուկաշենկոն հրաժարվել է անել դա, իսկ Ինտերպոլը միջազգային հետախուզում չի հայտարարել` պատճառաբանելով դիմումի քաղաքական բնույթը: