Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Հազարամյակի» ուրացողները

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (Millenium Challenge Corporation) խորհրդի վերջերս կայացած նիստում, որը գլխավորել էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոշում է ընդունվել, որ ֆինանսական օժանդակություն կստանան Վրաստանն ու Գանան:

Հիշեցնենք, որ Վրաստանը 2005թ. ստացել էր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից գրանտային գումար` 295, 3 միլիոն դոլարի չափով: Փաստը, որ հարևան Վրաստանը դարձյալ կստանա գումար` վկայում է այն մասին, որ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը շատ ավելի արդյունավետ է իրականացրել:
Ստացվում է, որ ժողովրդավարության հարցում Հայաստանի հետընթացի պատճառով տուժում է մեր հասարակությունը` զրկվելով նվիրատվությունից, այն դեպքում, երբ մեր երկիրը գտնվում է հսկայական պարտքերի տակ: Հայաստանի հետ կնքված համաձայնագրով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան երկրին տրամադրում էր 235, 6 միլիոն դոլար, որից` ճանապարհների ենթածրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսվում էր հատկացնել շուրջ 68 միլիոն դոլար, ոռոգման ենթածրագրի համար` ավելի քան 160 միլիոն դոլար:
2009-ի հունիսին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Կորպորացիայի հաղորդագրության համաձայն` տնօրենների խորհրդի որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին: Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը նշել էր. «Այս որոշման պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ Կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են լինելու մեր գործընկերները ապագայում զարգացում ապահովելու հարցում»: Այսպիսով, դադարեցվեց Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը, որով նախատեսվում էր 68 միլիոն դոլար հատկացնել շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման համար:
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի Հայաստանի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը այդ օրերին մամուլում նշել էր. ««Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի խորհրդի վերջին բոլոր նիստերն առանձնապես անդրադարձել են Հայաստանում իրականացվող ծրագրին և դրա քաղաքական երանգներին: Անցյալ տարվա մարտի 1-ի իրադարձություններից հետո որոշում է ընդունել ժամանակավորապես կանգնեցնել ճանապարհաշինությանը տրվող գումարները, մինչև դրական տեղաշարժ լինի` իրենց կարծիքով, կամ իրենց բարձրացված հարցերը լուծվեն, որպեսզի կարողանան այդ սառեցումը հանել»: Այսպիսով, ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորման հարցը մնացել էր առկախ:
Ամենաուշագրավն այն է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Համաշխարհային բանկն է իրականացնելու Հայաստանի գյուղական ճանապարհների վերականգնումը: Ասել է թե` Հայաստանը զրկվեց ամերիկյան նվիրատվությունից. «Հազարամյակի մարտահրավերի» մոտ 68 մլն դոլարի կրճատումը կապված էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի, մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների առկայության հետ, սակայն այժմ Համաշխարհային բանկը կիրականացնի ծրագիրը` վարկային ծրագրերով: Տեղեկացնենք նաև, որ հուլիսի կեսին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի գյուղական ճանապարհների վերականգնման 3-րդ` 40 միլիոն դոլարի ծրագիրը, որով վերանորոգվելու է 190 կիլոմետր ճանապարհ:
2011թ. ավարտվում է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի իրականացումը Հայաստանում, այն ստորագրվել է 2006թ. մարտի 26-ին: «Ժամանակ»-ը «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի Հայաստանի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է հատկացվել ծրագրի համապատասխան աշխատանքները իրականացնելու համար, ինչին պատասխանեց. «2010թ.-ի դեկտեմբերի դրությամբ ՀՄՀ-Հայաստանը ընթացիկ աշխատանքների իրականացման համար ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ստացել է շուրջ 100 միլիոն դոլար, ակնկալվում է առաջիկա 9 ամիսների ընթացքում ստանալ ևս մինչև 80 միլիոն` ընթացիկ աշխատանքներն ավարտին հասցնելու համար»: Խնդրեցինք նաև ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, նաև դեռևս չիրականացվածները։ Ա.Հովսեփյանը պատասխանեց. «Ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչը ՀՄՀ-Հայաստան ծրագրի ամենամեծ բաղադրիչն է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 120 միլիոն ԱՄՆ դոլար: Այս բաղադրիչի շրջանակներում իրականացվում է հետևյալ ենթակառուցվածքների վերականգնում/շինարարություն` 6 մայր ջրանցքներ, 5 ինքնահոս համակարգեր, 17 պոմպակայաններ, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգ, Ներտնտեսային ցանցեր շուրջ 100 համայնքում»: Տեղեկացանք նաև, որ գյուղատնտեսության աջակցության շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ` Ջրից դեպի շուկա բաղադրիչի իրականացման ընթացքում 45, 000 ֆերմեր ուսուցանվում են ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության ոլորտներում Հայաստանի ավելի քան 350 գյուղական համայնքներում: Հիմնադրվում են շուրջ 220 ցուցադրական տնտեսություններ, որոնց նպատակն է ներկայացնել ոռոգման նոր տեխնոլոգիաները և բարձրարժեք գյուղատնտեսության փորձը հանրապետության բոլոր մարզերում: Աշխատանքներ են կատարվում գյուղատնտեսական բարելավված արտադրության և ագրոբիզնեսի ձեռնարկությունների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ: 8, 5 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրվել գյուղատնտեսության ոլորտի վարկերի համար:
Իսկ թե ինչու Վրաստանին հերթական անգամ գումար տրամադրվեց, իսկ Հայաստանին` ոչ, Ա.Հովսեփյանը պատասխանեց. «Հարցն ուղղեք դոնոր կազմակերպությանը` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային»:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում