Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1924թ. այս օրը մահացավ դերասանուհի Երանուհի Գարագաշյանը. (պատմություն)

1924թ. այս օրը մահացավ դերասանուհի Երանուհի Գարագաշյանը:

Ծնվել է 1848թ. Կ.Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ավարտել է 1861-ին։ Բեմական ասպարեզ է մտել 1865-ին՝ «Մեծն Տրդատ» պիեսում կատարելով Աշխենի դերը։ Առաջին մեկ-երկու թատերաշրջանում գերազանցապես խաղացել է արական դերեր, Ինչպես Պողի դերը «Պող և Վերգինե» պիեսում, Հովսեփ Գեղեցիկի դերը համանուն պիեսում և այլն։

Նրա բեմական գործունեության ամենափայլուն շրջանն սկսել է 1867-ից, երբ դարձել է Հ. Վարդովյանի թատերախմբի պրիմադոնա դերասանուհի և բոլոր ներկայացումներում հանդես է եկել առաջնակարգ դերերով, ինչպես Սանդուխտ («Սանդուխտ կույս»), Անժելիք («Նեղսիրտ բարեգործը»), Հայկանուշ («Կործանումն Ռուբինյան թագավորության»), Թեոդորա («Վենետիկուհին») և այլն։ 1878-ին միացել է Ս. Պենկլյանի օպերետային խմբին, շրջել է մի շարք քաղաքներում:

Հանդես է եկել Տիգրան Չուխաճյանի և թարգմանական մի քանի օպերետներում։ 1880-ին իր քրոջ՝ Վերգինե Գարագաշյանի հետ եկել է Թիֆլիս, մեկ թատերաշրջան խաղացել է Թիֆլիսի հայկական խմբերում, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլ պոլսահայ դերասանների հետ։ Հաջորդ թատերաշրջանից նորից վերադարձել է Պոլիս, Ս. Պենկլյանի խմբի հետ մեկնել է Եգիպտոս, այնտեղից անցել Բալկանյան երկրներ։

1887-ին վերադարձել է Պոլիս, միառժամանակ թողել բեմը, ապա մասնակցել Կահիրեում կազմակերպված մի շարք ներկայացումների, մեծ հաջողությամբ կատարելով Մարգարիտ Գոթիեի («Քամիելազարդ Տիկինը»), Մեդեայի («Մեդեա»), Կատարին Հովարդի (համանուն պիեսում) դերերը` արժանանալով եգիպտական մամուլի բարձր գնահատմանը։

1900-ականների սկզբին եկել է Թիֆլիս, ամուսնացել է և մինչև կյանքի վերջը ապրել այնտեղ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում