1849թ. այս օրը Վիսբադենում ծնվեց գերմանացի լեզվաբան և հնդեվրոպագետ Կառլ Բրուգմանը:
Սովորել է Հալլեի ու Լայպցիգի համալսարաններում: 1882-ից Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր է:
Մեծ դեր է խաղացել հայերենն իբրև հնդեվրոպական լեզուների անկախ ճյուղ ճանաչելու գործում:
Մահացել է 1919թ. հուլիսի 29-ին Լայպցիգում: