ԱՄՆ Միչիգան նահանգում հինգշաբթի օրը տեղի ունեցած հողմապտույտի հետևանքով վնասվել ու ավերվել է ավելի քան 100 տուն, արմատախիլ են եղել ծառեր ու վնասվել էլեկտրական լարեր:
Associated Press-ի փոխանցմամբ ՝ վնասները հիմնականում եղել են հարավարևելյան քաղաքներում: Փրկարարական ջոկատները գնահատել են ողջ վնասը:
Իշխանությունները հայտնում են, որ հողմապտույտի հետևանքով ոչ մի մարդ չի մահացել կամ լրջորեն վիրավորվել:
Ոստիկանապետի խոսնակ Դերիք Ջեքսոնը հայտնել է, որ Դեքսթերի տարածքում 105 տուն է վնասվել: