Ինչպես հաղորդում է Кавкасзкий узел կայքը, հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ռուսաստանի նախագահի` Իլյինկա փողոցի վրա գտնվող ընդունարանում ինքնասպանության փորձ է կատարել մի տղամարդ: Ինչպես հետագայում պարզել են իրավապահները, փորձ կատարած անձն ազգությամբ հայ է, 40 տարեկան, չունի բնակության վայր: Նա փորձել է սուր-կտրող իրով իրեն վնաս հասցնել պարանոցի շրջանում և ձեռքին:
Տղամարդուն հոսպիտալացրել են: Հիմա իրավապահները պարզում են հայի գործողությունների դրդապատճառները: