Հոկտեմբերի 10-ին ֆիննական Լահտի քաղաքում տեղի է ունեցել ֆուտբոլիստ Յարի Լիտմանենի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ամբողջ թիմով մասնակցել է Ֆինլանդիայի ազգային հավաքականը: Այաքսի, Բարսելոնի եւ Լիվերպուլի խաղացողը համարվում է ֆիննական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, որը հավաքականի կազմում անցկացրել է 135 խաղ, խփել 31 գնդակ: