ՄԱԿ-ի մթերային և գյուղատնտեսական կազմակերպությունը հստակեցրել է Սիրիայում սովյալների թիվը: 2010 թ. Հոմսում, Համայում, Իդլիբում Դարաայում մոտ 1.4 միլիոն մարդ զգացել է մթերքի դեֆիցիտ:
Այս տվյալները ներկայացվել են ՄԱԿ-ի Համաշխարհային մթերային ծրագրի կողմից:
«Համաձայն ՄԱԿ-ի Համաշխարհային մթերային ծրագրի կողմից 2010 թ. անցկացրած ուսումնասիրությունների՝ 1.4 միլիոն մարդիկ, ովքեր զգացել են մթերքի դեֆիցիտ, բնակվել են այն շրջաններում, որոնք այժմ քաղաքացիական ընդվզումների կենտրոններ են, մասնավորապես` Հոմսում, Համայում, Իդլիբում, Դարաայում, Դամասկոսի գյուղական շրջաններում: Եվ մտահոգություն կա, որ այդ շրջանների բնակիչներն ավելի խոցելի կդառնան»,- ասվում է հայտարարության մեջ:











































