Daily mail-ը գրում է, որ կատարված մի հետազոտությամբ պարզվել է, որ բարձր թթվայնություն պարունակող ուտելիքի նկարներին նայելիս, ինչպիսին է օրինակ՝ պիցան, ձեզ համար տհաճ կերակուրը կարող է ավելի համեղ թվալ:
Գիտնականների համոզմամբ՝ պատկերը կարևոր դեր է խաղում սննդի համը ընկալելու հարցում:
Կատարված բազմաթիվ փորձարկումների արդյունքում հաստատվել է, որ նրանց, ում ցույց են տվել բարձր թթվայնություն ունեցող ուտելիքի նկարներ, սննդի համն ավելի է դուր եկել, քան ցածր թթվայնություն ունեցող ուտելիքի նկարներ ցուցադրելու դեպքում:










































