Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրն Իրանում մեկնարկում է լրագրողներին նվերներ անելու արշավը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմը:
Նշվում է, որ տվյալ կամպանիան անցկացվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կարգադրությամբ: Յուրաքանչյուր լրագրող, ներկայացնելով ինքնության վկայական, դրա պատճենը և լրագրողական քարտը, կարող է դիմել նախագահական ապարատին և ստանալ իր նվերը:









































