Грузия Online-ի փոխանցմամբ՝ Իսրայելը դյուրացրել է Վրաստանի հետ գործող անցագրային ռեժիմը: Ըստ դրա՝ Վրաստանի քաղաքացիները կարող են Իսրայել մեկնել առանց դիվանագիտական ու ծառայողական անձնագրերի:
Այս նորույթը գործելու է 3-4 ամիս անց, իսկ մինչև տարեվերջ այն կտարածվի նաև սովորական անձնագրեր ունեցողների վրա: Իսրայելական կողմի պնդմամբ՝ անցագրային ռեժիմի դյուրացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Բացի այդ, Իսրայելը պլանավորել է ներդրումներ անել Վրաստանի զբոսաշրջային ոլորտում:










































