Հինգշաբթի օրը Սիրիայում սկսված բողոքի ալիքի առաջին տարելիցին ամբողջ երկրում անցկացվել են զանգվածային իշխանամետ ցույցեր:
Սիրիայի պետական հեռուստատեսության եթերով հեռարձակվող Դամասկոսի և այլ քաղաքների ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք թափահարում էին ազգային դրոշները, ձեռքներին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի դիմանկարը:
Սրան զուգահեռ՝ կան մեծ թվով խաղաղ բնակիչներ, ովքեր փախչում են մարտական գործողությունների վայրերից:
BBC-ի հաղորդմամբ՝ թուրքական իշխանությունները հաղորդել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստականներ հատել են սիրիա-թուրքական սահմանը:










































