Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է հղել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակից` հավելելով, որ դիտորդների առաջին խումբը կժամանի հաջորդ շաբաթ։
Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու ԵԱՀԿ-ի 24 կարճաժամկետ և 250 երկարաժամկետ դիտորդներ։











































