ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդում արտահայտվել է Սիրիայի դեմ բանաձևի արագ ընդունման օգտին: Այսօր ճապոնական Asakhi թերթին տված հարցազրույցում նա չափազանց վտանգավոր է համարել այդ երկրի ներքին հակամարտության ընթացքում զոհերի թվի ավելացումը:
«Անվտանգության խորհուրդը պետք է հնարավորինս արագ ընդունի այդ բանաձևը,- ասել է նա:- Մենք չենք կարող տանել այն, ինչ տեղի է ունենում: Խորհրդակցության ձգձգումը հանգեցնում է հազարավոր մարդկանց մահվան: Ժամանակ չկա»:
Ինչպես հաղորոդում է ITAR-TASS-ը, Պան Գի Մունը խոստովանել է, որ անհնար է ընդունել բանաձև, որը հավանություն ստանա 100%-ով: Նրա խոսքերով՝ այդ փաստաթուղթը պետք է պահանջի անհապաղ դադարեցնել բռնությունը և ճանապարհ բացել բնակչությանը մարդասիրական օգնություն ուղարկելու, ինչպես նաև իշխանությունների և ընդդիմութան միջև անհապաղ երկխոսություն սկսելու համար:











































