Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ մարդու, որին կարող են ստիպել. Ռուբեն Հայրապետյան

ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու, ավելին՝ եթե ընդգրկված լինի ՀՀԿ համամասնական ցուցակում, ապա կհրաժարվի։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա՝ մեջբերելով նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, թե՝ ՀՀԿ ցուցակում գործարարներ չեն լինի:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ առաջադրման վերաբերյալ որոշումը փոխելու պատճառը զբաղվածությունն է, քանի որ ՖԻՖԱ-ի նիստերը հաճախ համընկնում են ԱԺ նիստերի հետ, ամսվա մեջ մի քանի անգամ ինքը ճամփորդությունների մեջ է լինում և այլն: Իսկ նման դեպքերում «ամեն մի դուրսպրծուկ իրեն ասում է, թե ինչու ես բացակայում» և շահարկում իր բացակայությունները:

Լրագրողներից մեկի հարցին՝ կեղծելո՞ւ է ընտրությունները, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Աղջիկ ջան, ես ե՞րբ եմ կեղծել, ես դրա մասին չեմ էլ կարող մտածել, լավ է՝ չեք ասում, որ ես էլ եմ կեղծիքներով ընտրվել»:

ՀՖՖ նախագահը միաժամանակ նշեց, որ ինքը թեև չի առաջադրվելու, բայց օգտագործելու է իր բոլոր լծակներն ու հնարավորությունները հանուն կուսակցության և նրա թեկնածուների:

Հայրապետյանի խոսքով, միակ մարդը, ով կարող է իրեն համոզել փոխել առաջադրման մասին որոշումը, իր լավագույն ընկեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:

«Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ մարդու, որին կարող են ստիպել, իմ ընկերը կարող է ինձ համոզել, միակ մարդն ինքն է, որ կարող է համոզել, որին ես շատ եմ սիրում և հարգում: Ստիպել կարող է միայն հայրս, նա էլ չի ստիպում»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ չի ցանկանում առաջադրվել, այնուհետև նշել էր, որ կառաջադրվի որեւէ ընտրատարածքում, որտեղ իր պահանջարկը լինի: Նա նշել էր, որ չառաջադրվելու մասին որոշումը փոխել է, քանի որ կուսակցությունն է այդպես որոշել, իսկ ինքը անկախ մարդ չէ և հարգում է կուսակցության որոշումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում