Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բաժանվում են 2012թ. ԱԺ մանդատները

Մեր ունեցած տեղեկություններով, իշխանություններն արդեն պատրաստում են ցուցակներ, թե ովքեր են լինելու ապագա խորհրդարանի պատգամավորները և ովքեր` ոչ: Մասնավորապես հստակ է, որ այն յոթ պատգամավորները, ովքեր 2008թ. փետրվարի 22-ին միացել էին Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը և հանրահավաքի ժամանակ հայտարարել, թե միանում են ժողովրդին, այնուհետև փոշմանել և վերադարձել իշխանական ճամբար, 2012թ. Աժ-ում տեղ չեն ունենալու:
Հիշեցնենք, որ 2008-ին համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարության տակ իրենց անուններն էին գրել ՀՀԿ խմբակցությունից Մանվել Ղազարյանը, Արմեն Մխիթարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ԲՀԿ-ից՝ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը և անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով այժմ ԲՀԿ կուսակցության անդամ է:
Մեզ հետ զրույցում Տիգրան Ստեփանյանը հերքեց, որ 2008թ. ինքը միացել է համաժողովրդական շարժմանը. «Ու 2008թ. էլ իմ հետ կապված ոչ մի դեպքեր չեն եղել: Իհարկե ոչ, ոչ մի քայլ էլ չի եղել, ոչ մի ձևի, ինչ-որ մեկը կա՞ որ ինձ տեսել է այնտեղ: Նման բաներ չեն եղել, դա էնքան որ աղմուկ սարքեցին: Ես հերքել եմ այդ ամենը»:
Նա նաև նշեց. «Ո՞վ է ասել, որ ես չեմ դառնում պատգամավոր: Ես նման ինֆորմացիա ձեզանից եմ լսում: Ես մեկնաբանություն չունեմ, ես առաջադրվելու եմ, իմ թեկնածությունն առաջադրելու ոչ մի խնդիր չունեմ ոչ մեկի հետ»:
Թիվ 21 ընտրատարածքի պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն էլ, չհասկանալով, թե այդ ինչ ցուցակների մասին է ասաց. «Ես չկամ ցուցակում և ցուցակում չեմ էլ ուզում լինեմ, ես էն ժամանակ էլ դրել եմ մեծամասնականով, հիմա էլ կդնեմ: Անցած անգամ էլ ես չկայի էդ ցուցակում, դե գիտեք ես Բարգավաճ կուսակցությունից եմ, Դուք Հանրապետական ցուցա՞կն ի նկատի ունեք»:
Գասպարյանն ասաց, որ 2008-ին ինքը չի միացել Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ես գրել եմ, որ ես ժողովրդի հետ եմ: Ցուցակները հաստատ ինձ չեն խանգարելու, քանի որ ես անցած անգամ էլ դրեցի իշխանության թեկնածու Ալիկ Պետրոսյանի դեմ ու հաղթեցի: Իհարկե, դեռ առջևում ժամանակ կա, եթե նպատակահարմար գտնեմ, որ ինձ նորից պետք է թեկնածություն դնել, ապա անպայման կդնեմ ու կպայքարեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում