Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ինչպես է կորչում Ղարաբաղը

Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը, սակայն, բավական ազդեցիկ է կառավարական շրջանակներում, աշխարհում ճանաչված պետություններում և չճանաչված միավորումներում ազատության մասին իր հերթական տարեկան զեկույցում Լեռնային Ղարաբաղը դասել է «ոչ ազատ» երկրների շարքը: Այդպիսով, մինչ այժմ տարեկան զեկույցներում «մասամբ ազատ» գնահատվող Ղարաբաղի գնահատականն այս անգամ իջեցրել են ու հավասարեցրել Ադրբեջանի մակարդակին: Փաստացի, ամերիկյան կազմակերպությունը չեզոքացրել է Ղարաբաղի առավելությունն Ադրբեջանի հանդեպ, որն արտահայտվում էր հայկական կողմի այն կռվանով, թե Ղարաբաղն ավելի ժողովրդավար և արդիական պետություն է, քան Ադրբեջանը: Իրականում, սակայն, այդ առավելությունը ամերիկյան կազմակերպությունը չէ, որ չեզոքացնում է: Ամերիկացիներն ընդամենը արձանագրում են փաստը, իսկ առավելությունը չեզոքացնում են Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները, որոնք Ղարաբաղը վերածել են մի գետտոյանման տարածքի, որտեղ բնակվողները ստանում են բացառապես միակողմանի տեղեկատվություն թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում տեղի ունեցող անցուդարձի մասին, լսում են բացարձակապես մի կենտրոնից թելադրվող կարծիք և պարտադրվում են ենթարկվելու այդ կարծիքին և կիսելու այն` հակառակ պարագայում հայտնվելով ազգի դավաճանի, թշնամու ջրաղացին ջուր լցնողի պիտակ կրելու վտանգի առաջ: Հայաստանում Ղարաբաղի հասարակական-քաղաքական կյանքի այդ նկարագրությունը կարող է շատերի համար չափազանցություն թվալ, բայց բավական է կատարել այդ կյանքը փոքր-ինչ խորը ուսումնասիրելու փորձ, և ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղում իսկապես վաղուց է, որ ազատությունը չեզոքացվել է միասնականության կեղծ քողի ներքո: Այդ միասնականության և հայրենասիրության պոռոտախոս քարոզիչները խոսում են բանակցային պրոցեսում դրանց կարևորության մասին, Ղարաբաղի ժողովրդին փորձում են համոզել, որ իրականում համախմբվածության շնորհիվ է, որ պետք է շահվեն բանակցությունները: Բայց այդ քարոզիչները հայրենասիրական շահարկումների քողի տակ իրականում սեփական իշխանությունն են ամրապնդում Ղարաբաղում և ամրապնդել են այնքան, որ արդեն այն ծառայեցնում են Հայաստանում ամրապնդվելու համար: Դրա համար էլ Ղարաբաղի նախկին նախագահը պաշտոնը թողնելուց հետո ոչ թե մնում է Ղարաբաղում` իր իսկ ղեկավարած պետությունում, այլ գալիս է Երևան: Դրա համար էլ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը ոչ թե մնում է և ապրում Ղարաբաղում, այլ գալիս է Երևան և այստեղ բիզնես քվոտաներ ստանալով` ծվարում իր անկյունում: Դրա համար էլ Ղարաբաղի ներկա նախագահն ու պաշտպանության նախարարը արդեն այժմ երևանյան տների ու բիզնեսների տեսքով ապահովում են իրենց պաշտոնը թողնելուց հետո իրենց Հայաստան արտագաղթի հիմքերը: Ղարաբաղյան էլիտան ղարաբաղյան հասարակությանը բանտել է Ղարաբաղում, արգելել է ձայն ու ծպտուն հանել, իսկ ինքն իր կյանքն է վայելում Հայաստանում: Իսկ ո՞վ պետք է Ղարաբաղի կյանքը դարձնի վայելք, ո՞վ պետք է Ղարաբաղի ղարաբաղցիների կյանքը դարձնի վայելք: Ո՞վ պետք է այդ պետությունը դարձնի գրավիչ իր քաղաքացիների համար, որ մարդիկ ոչ թե հայրենասիրությանը զոհ գնալով մնան Ղարաբաղում, այլ նրանց գրավեն այնտեղ կյանքի պայմանները, հնարավորությունները, ազատ ապրելու, կարծելու, ասելու, խոսելու, լսելու, ստեղծագործելու, աշխատելու հնարավորությունները, որոնք Ղարաբաղը կդարձնեն իրապես ժամանակակից մի պետություն: Միայն այդ պետությունը, այդ Ղարաբաղն է շահելու բանակցությունները: Այդ Ղարաբաղին, Ազատ Ղարաբաղին նույնիսկ բանակցություններ էլ պետք չեն, քանի որ այդ ազատությունն ինքնին հաղթանակի գրավականն է աշխարհի առաջ` Ադրբեջանի հետ պայքարում: Ո՞վ պետք է մտածի այդ ամենի մասին, ո՞վ պետք է հասկանա, որ այդ Ղարաբաղինն է ապագան, իսկ այս Ղարաբաղը կորստի ուղղակի ճանապարհն է, որն էլ արտահայտվում է միջազգային կազմակերպությունների զեկույցներում և բանաձևերում, որոնք տարեցտարի հայկական կողմի համար դառնում են անբարենպաստ: Վերջապես ե՞րբ են արվելու այդ ամենից անհրաժեշտ հետևությունները, ե՞րբ է դադարելու ջայլամի քաղաքականությունը, ե՞րբ են Ղարաբաղը հայրենասիրական կարգախոսից վերածելու իրական ժողովրդավարական, արդիական, մրցունակ պետության: Ա՛յդ Ղարաբաղը կարող է միայն հաղթել, ա՛յդ Ղարաբաղը կարող է միայն ճանաչվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում