Tuesday, 09 06 2026
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Հ.Աբրահամյանը խոստացավ և վերընտրվեց

Հունվարի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստ: Նիստին մասնակցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տևեկացրեց, որ նիստի օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն է, և դիմեց խորհրդի անդամներին` ներկայացնելու թեկնածություններ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, պրոռեկտոր Վարդան Սարգսյանը խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, նշելով որ խիստ պարտավորեցնող է հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկի խորհրդի նախագահ լինելը և այդ պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելը: Շնորհավորելով բոլորին Ամանորի տոների առթիվ` նա համոզմունք հայտնեց, որ 2011 թ. մեր երկրի ու ժողովրդի համար լինելու է առաջընթացի, հանդուրժողականության և փոխվստահության վերականգնման, բարեկեցիկ Հայաստան կառուցելու տարի: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բուհի պրեֆեսորադասախոսական կազմի, խորհրդի անդամների և ուսանողների հետ միասին ինքը` որպես ԱԺ նախագահ և ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ, ամեն ինչ անելու է, որ 80-ամյա պատմություն ունեցող բուհի վարկանիշը ավելի բարձրանա հանրության շրջանում և նվազագույնի հասցվեն ու վերանան բոլոր կոռուպցիոն երևույթները:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀ օրենսդրությամբ բուհի խորհրդի նախագահի ընտրությունը կարող է իրականացվել և’ բաց քվեարկությամբ, և’ փակ-գաղտնի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվեց ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունը իրականացնել փակ-գաղտնի քվեարկությամբ:
Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցած ՀՊՏՀ խորհրդի 26 անդամները միաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ ընտրեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Հովիկ Աբրահամյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամներին ցուցաբերած վստահության և համատեղ աշխատանքի համար: Հպարտությամբ ընդգծելով, որ ինքը այս բուհի շրջանավարտ է եղել` պարոն Աբրահամյանը գոհունակությամբ նշեց այն հանգամանքը, որ երկրորդ անգամ հնարավորություն է ընձեռվում աշխատելու հարազատ միջավայրում, որի հետ իր կապը սկսվել է դեռ տարիներ առաջ, երբ ուսանում էր այս բուհում: ԱԺ նախագահի կարծիքով` այս տարիների ընթացքում բուհում զգալի աշխատանք են կատարել միասին ուսումնական, կրթադաստիարակչական և կազմակերպչական առումներով: Խորհուրդն իրեն դրսևորել է որպես ակտիվ գործող մարմին` բուհի և ընդհանրապես կրթության խնդիրներով մտահոգ: Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ այսուհետ ևս խորհուրդը շարունակելու է իր արդյունավետ գործունեությունը: «Համոզված եմ, որ միասին ի վիճակի ենք իրականացնել այն քայլերը, որոնք հնարավորություն կտան բարձր պահել 80-ամյա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անունը և ամրապնդել նրա տեղը կրթական դաշտում: Ինքս պատրաստ եմ ամեն ինչ անել ի նպաստ հարազատ բուհի և երկրի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի առաջընթացի», – նշեց ԱԺ նախագահը: Ըստ նրա` ժամանակն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ աշխարհում օրեցօր ավելի են մեծանում գիտելիքի արժեքն ու բարձրակարգ մասնագետների պահանջարկը, ինչը նշանակում է, որ մեծանում են նաև կրթությանը ներկայացվող պահանջները: Պարոն Աբրահամյանը վստահ է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կա այս ամենի հստակ ըմբռնում, ժամանակի պահանջների հիմնավոր գիտակցում, և որքանով տեղեկացել է իրականացված աշխատանքների հաշվետվությունից, կատարվում են իրատեսական ու շոշափելի քայլեր` ապահովելու բարձր արդյունք և որակյալ գիտելիք:
Այնուհետև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ խորհրդի նիստը շարունակվեց: Քննարկվեցին բուհի` 2010 թվականի ուսումնագիտական, գիտահետազոտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին և 2011 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին վերաբերող օրակարգային հարցերը, որոնք ներկայացրեց ՀՊՏՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նշվեց, որ բուհում ինտենսիվ կրթական բարեփոխումներ են իրականացվում, ընդլայնվում են կրթական նոր տեխնոլոգիաները, բոլոր ֆ‎ակուլտետներում ինտերակտիվ լսարաններ են ստեղծվել, ներդրվում են հեռահար կրթական համակարգի ստեղծման որոշ էլեմենտներ: Ռեկտորը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է բուհում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Նրա խոսքով` բուհի ռազմավարական խնդիրներից է նաև կրթության միջազգայնացումը. ՀՊՏՀ-ն համագործակցում է տարբեր երկրների 11 բուհերի հետ: Պարոն Սուվարյանը նշեց, որ 2011 թ.-ից բուհի լավագույն 20 ուսանողները ԱԺ նախագահի ‎ֆոնդից կստանան 20 հազար դրամ կրթաթոշակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում