Իտալական «Նապոլի»-ի առաջատար Էդինսոն Կավանին վստահ է, որ եթե իր թիմը կարողանա գոլ խփել «Ստենֆորդ Բրիջ»-ում, ապա ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության հաջորդ փուլ.
«Մենք այժմ հիանալի մարզավիճակում ենք, և դա ապացուցեցինք «Սան Պաոլո» մարզադաշտում՝ նախորդ խաղում: Անգլիական թիմերը սեփական դաշտում ի զորու են լուրջ հարցեր լուծել, այդ իսկ պատճառով մենք մեծ նվիրումով պետք է խաղանք», – Կավանիի խոսքերը մեջբերում են անգլիական լրատվամիջոցները:
«Երբ տեղափոխվում էի «Նապոլի», ծանոթացա թիմի պատմությանը: Մենք հնարավորություն ունենք մեր անունը գրել թիմի պատմության մեջ: Կցանկանայի կրկնել Մարադոնայի հաջողությունները»:











































