«Բանանց»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կիպրոսում ուսումնամարզական հավաքը շարունակող թիմը մինչև Հայաստան վերադառնալը կանցկացնի ստուգողական ևս մեկ հանդիպում: Մարտի 17-ին «Բանանց»-ի մրցակիցն է լինելու Շվեդիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Մելբյու» թիմը:
Հիշեցնենք, որ «Բանանց»-ն արտագնա երկրորդ նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ընաթացքում անցկացրել է մեկ հանդիպում` Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ի հետ` զիջելով 2:4 հաշվով:
Ներկայումս թեթև վնասվածքների պատճառով թիմի կազմում լիարժեք մարզումներ չեն անցկացնում Արտաշես Առաքելյանը և Նաիրի Մինասյանը: «Բանանց»-ը Հայաստան կվերադառնա մարտի 19-ին: