Tuesday, 09 06 2026
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը

Սամվել Նիկոյանը հանդիպել է ուսանողների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 14-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ: Վերջիններս խորհրդարանում են անցկացնում իրենց ուսումնական պրակտիկան:

ԱԺ նախագահի խոսքերով` օրենսդիր մարմինն այն միջավայրն է, որտեղ ուսանողները կարող են շփումներ ունենալ ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, այդ թվում` լավագույն իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների հետ: Խորհրդարան այցելելով` ուսանողները հնարավորություն ունեն ճշգրտորեն պատկերացնել և գնահատել Ազգային ժողովի գործունեությունը: ԱԺ նախագահը սա կարևոր է համարել այն համատեքստում, որ հասարակության մեջ հիմնականում մամուլն է կարծիք ձևավորում, հաճախ` կանխակալ:
ԱԺ նախագահը երիտասարդների հետ զրուցել է հակաքարոզչության և ինքնաոչնչացման դրսևորումների անթույլատրելիության մասին` փոխարենը օգտակար համարելով առողջ քննադատությունը: Որպես թիրախ դարձած ոլորտներ` խորհրդարանի ղեկավարը նշեց Հայոց բանակը և Հայ առաքելական եկեղեցին, երբ առաջին դեպքում փորձ է արվում խարխլել ազգային անվտանգության հիմնական սյունը և երկրորդ դեպքում` ինքնապահպանման և արժեհամակարգի կարևոր հիմքը: Պարոն Նիկոյանը մտահոգիչ և պետության համար վտանգավոր է համարել, երբ քննադատում են ամեն ինչ` տեղ չթողնելով հավատին: «Դուք երիտասարդ եք, նոր եք կյանք մտնում: Ապրեք հպարտությամբ, որ հայ եք, հին գենի կրողներն ու քաղաքակրթություն ստեղծող ժողովրդի զավակները»,- հորդորել է նա երիտասարդներին:

Ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեությունը` ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանը լիովին իրականացնում է Սահմանադրությամբ նախանշված լիազորություններն ու պարտականությունները, նաև` պահպանում իշխանության երեք թևերի միջև հավասարակշռումների և հակակշռումների մեխանիզմները:

ԱԺ նախագահի հետ զրույցում ուսանողներն անդրադարձել են քաղաքական, հասարակական, տնտեսական տարբեր հարցերի: Երիտասարդների խնդրանքով պարոն Նիկոյանը խոսել է մեծամասնական-համամասնական ընտրակարգերի խնդրի մասին` ասելով, որ գործող հարաբերակցությունն ամենաարդյունավետն է: Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակները ներկայացնելով` ԱԺ նախագահն այն բնորոշել է որպես երիտասարդ գործիչներ պատրաստելու լավ դպրոց, օգտակար համարել երիտասարդների խորհրդատվական ձայնը որոշումներ կայացնելիս:

Խորհրդարանի ղեկավարին հարց են ուղղել նաև պատգամավորի հետկանչի մեխանիզմներ ներդնելու նպատակահարմարության մասին: Ըստ պարոն Նիկոյանի` պետք է ձեռնպահ մնալ նման մեխանիզմներից, քանի որ դրանք կարող են իշխանությունների ձեռքում քաղաքական հայացքների համար հետապնդելու գործիք դառնալ: Նույն այս տրամաբանությամբ է Սահմանադրությամբ երաշխավորվել նաև պատգամավորների անձեռնմխելիությունը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ԱԺ նախագահը հանդիպման վերջում երկուստեք ուսանելի համարեց այս ձևաչափով հանդիպումները, նշելով, որ յուրաքանչյուր հարցադրման մեջ տեսնում է վաղը փոխարինելու եկող նոր սերնդի տեսակետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում